Արայիկ Խանդոյանին` «Միայնակ գայլին», մեղադրանք է առաջադրվել
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանին (Միայնակ գայլ) նախաքննական մարմինը երեքշաբթի մեղադրանք առաջադրեց երկու՝ պատանդ վերցնելու և ապօրինի զենք զինամթերք պահելու հոդվածներով, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը, հղում անելով «Ազատություն» ռ/կ–ին։
Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը նշել է, որ իր պաշտպանը մեղադրանքը չի ընդունել և փաստաթղթերի տակ չի ստորագրել։
Փաստաբանը նաև տեղեկացրել է, որ Խանդոյանի խափանման միջոցի հարցը դեռևս չի քննարկվել։–0