Новости по-русски

Ռուս զինվոր է փախել Գյումրու ռազմակայանից

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանից դարձյալ զինծառայող է փախուստի դիմել, գրում է «168 ժամ» թերթը:

Պարբերականի տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան:

Ոսկեհասկում, սակայն, նրան բռնել են և հանձնել ռուս սահմանապահներին:

Թերթի տեղեկություններով, Ոսկեհասկի` զինվորին նկատած բնակիչներից մեկը ներկայացրել է ռուս զինվորականի փախուստի մանրամասները։

Նրա խոսքով, զինվորականին նկատել են գյուղում առավոտյան ժամը 5-ին և խոսակցության ժամանակ զինվորը ասել է, ոչ ցանկանում է Ոսկեհասկով Թուրքիայի սահմանն անցնել: Որպես փախուստի պատճառ զինվորը նշել է, որ վեճի հետևանքով 3-4 օր է ներքին խնդիրներ է ունեցել զորամասում:

Բացի այդ, գյուղացին նշել է, որ զինծառայողը իր հետ զենք չի ունեցել, ունեցել է կողմնացույց, դիմակ և ուսապարկ:

Ոսկեհասկի համայնքապետ Արտաշես Սահակյանի խոսքով, ժամկետային զինծառայողին երեք հոգով բռնել են գյուղացիները և հանձնել սահմանապահ զորքերին: -0-

Читайте на 123ru.net