Новости по-русски

Հարձակում Լոնդոնում․ ըստ ոստիկանության՝ ձերբակալվածը հոգեկան խնդիրներ ունի

Լոնդոնի Ռասել Սքուեր հրապարակում կեսգիշերին 19-ամյա տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա, ինչի հետևանքով մեկ կին մահացել է, ևս հինգ հոգի վնասվածքներ են ստացել:


Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին: Բրիտանացի իրավապահների պնդմամբ՝ հարձակում իրականացրած անձը հոգեկան խնդիրներ ունի, բայց, միևնույն ժամանակ, նրանք չեն բացառում նաև ահաբեկչության վարկածը, փոխանցում է BBC-ն:


«Անշուշտ, այս փուլում մենք չպետք է ոչինչ բացառենք և ահաբեկչությունը դիտարկում ենք որպես հնարավոր շարժառիթներից մեկը», - հայտարարել է բրիտանական ոստիկանության ղեկավարի տեղակալ Մարկ Ռոուլին:


Ձերբակալվածի ինքնության մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:


 

Читайте на 123ru.net