Новости по-русски

Պաշտոնանկ է արվել ոստիկանության Նոր Նորքի պետը

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնանկ է արվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արմեն Վաթյանը։

Այդ մասին Tert.am-ին հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից Զարզանդ Գաբրիելյանը:

Ըստ Գաբրիելյանի, Արմեն Վաթյանն ազատվել է աշխատանքից ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, անբավարար օպերատիվ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար, որի արդյունքում հուլիսի 19-ին տուժել են քաղաքացիներ, ոստիկաններ, ինչպես նաև միջադեպ է գրանցվել տարածքում նկարահանում կատարող լրագրողի հետ։

Նոր նշանակման մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ -0-

Читайте на 123ru.net