Պաշտոնանկ է արվել ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալը. հայտնի է նոր տեղակալի անունը
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Հրանտ Եպիսկոպոսյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահի մեկ այլ հրամանագրով` Կարապետ Դավթյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ:–0–