Новости по-русски

«Բարև Երևան»-ը խնդրում է օմբուդսմենի աջակցությունը՝ Մարտիրոսյանի և Սանասարյանի խափանման միջոցը փոխելու հարցում

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը նամակով դիմել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ խնդրելով նրա աջակցությունը «Բարև Երևան» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցում:


«Հիշեցնենք, որ երկու ամսով կալանավորվել են Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանն ու Դավիթ Սանասարյանը, որով խոչընդոտվել է խմբակցության գործունեությունը: Հաշվի առնելով խմբակցության փոքրաթիվ կազմը՝ նրանցից յուրաքանչյուրի ներկայությունն ու մասնակցությունը խմբակցության գործունեությանը շատ արժեքավոր է», - ասված է նամակում:


Հետևելով նրանց փաստաբանների հիմնավորումներին՝ «Բարև Երևան»-ը համոզմունք է հայտնել, որ «Մարտիրոսյանի և Սանասարյանի նկատմամբ հետապնդում է իրականացվում իրենց քաղաքական հայացքների համար, որը հակասահմանադրական է»:


«Նրանք երևանցիների կողմից ընտրված անձինք են, և նրանց կալանավորմամբ խոչընդոտվել է քաղաքացիների նկատմամբ իրենց պարտավորությունների իրականացումը, որն իրեն ժողովրդավարական հռչակած երկրի համար անհամատեղելի երևույթ է», - ասված է նամակում:


«Բարև Երևան» խմբակցությունը, հիշեցնենք, երեկ նամակով դիմել էր նաև Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին՝ պահանջելով ազատ արձակել «Ժառանգություն» կուսակցության անդամներին։

Читайте на 123ru.net