Կոմպոզիտորները համաձայնել են այցելել «Սասնա ծռերի» անդամին
![Կոմպոզիտորները համաձայնել են այցելել «Սասնա ծռերի» անդամին](http://gdb.rferl.org/B269A229-B9D9-4071-A8EE-8B56F17A1DB7_w800_h450.jpg)
«Դատապարտյալների հիվանդանոցում» արդեն 3 օր հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը «Ազատությանը» փոխանցեց, որ կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանն ու Ռոբերտ Ամիրխանյանը համաձայնել են կատարել Պետրոսյանի խնդրանքը և այցելել նրան:
Պետրոսյանն ավելի վաղ հայտարարել էր, թե նրանց հետ հանդիպումից հետո դուրս կգա հացադուլից: Նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը փոխանցեց, որ,զինված խմբի գործով նախաքննական մարմինը` ՀՔԾ-ն, ասել է, թե կոմպոզիտորների այցի թույլտվության հարցը կքննարկեն երկուշաբթի: Մինչդեռ, Պապիկյանն ասաց, որ պաշտպանյալի վիճակը վատ է, հատկապես, երբ արդեն քանի օր է հրաժարվել է սննդից և դեղորայքից: