Ռիո-2016. Հարություն Մերդինյանը նժույգթափերի եզրափակչում է
Օլիմպիական խաղերի մեդալների համար պայքարը նժույգթափերում շարունակում է մարմնամարզության այս տարվա Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը:
Նա փայլել է որակավորման փուլում ու 15.583 միավորով անցել եզրափակիչ, որը կայանալու է օգոստոսի 14-ին: Մերդինյանը ցույց է տվել 4-րդ արդյունքը:
Լավագույն արդյունքը բրիտանացի Մաքս Վիլտոկինն է՝ 15.800 միավոր, 2-րդն էլ նրա հայրենակից Լուիս Սմիթն (15.700) է: Եռյակը եզրափակել է ֆրանսիացի Սիրիլ Թոմասոնեն (15.650):
Եզրափակչում հանդես են գալու 8 մարմնամարզիկներ:
Նախագծի գործընկեր