Новости по-русски

Հակոբ Սերոբյան. Մերդինյանը 99.9 տոկոսով եզրափակչում է

Մարմնամարզիկը որակավորման փուլում դեռ ընթանում է 4-րդ տեղում:

 

«Նա կատարեց իր առջեւ դրված առաջարանքը: Ստուգողական պարապմունքի ժամանակ անհաջող էր մասնակցել, այսօր ավելին արեց: Նրա ցույց տված արդյունքը 99.9 տոկոսով կապահովի եզրափակչի ուղեգիր»,- Ռիոյում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սերոբյանը:

 

Մարզչի խոսքով, իրենց խնդիրն է եղել ընդգրկվել 8 ուժեղագույնների ցանկում ու անցնել եզրափակիչ փուլ: Եզրափակչում Մերդինյանն իր վարժության բարդությունը կավելացնի`6.7-ից դարձնելով 6.9 կամ 7:

 

«Արթուր Դավթյանն առաջին ցատկը շատ լավ կատարեց, հետո իր հնարավորություններից ավելի բարձր ցատկեց: Գուցե, ոտքի ցավի պատճառով չկարողացավ այն հաջող ավարտին հասցնել: Նա պատճառը չի ասում, պարզապես իրեն է մեղադրում: Ընկնելուց հետո եզրափակիչ անցնելու հնարավորությունը քչացավ»:

 

Նախագծի գործընկեր 

Читайте на сайте