Новости по-русски

Հարություն Մերդինյան. Եթե եզրափակչում կարիք լինի, կբարդացնեմ վարժությունս

Հարություն Մերդինյան. Եթե եզրափակչում կարիք լինի, կբարդացնեմ վարժությունս

Mediamax Sport-ին նա ասել է, որ որակավորման փուլի ելույթից գոհ է ու եզրափակչում ձգտելու է առավելագույնին:

 

«Երեկ կարողացա ուրախացնել ինձ ու մարզիչներիս: Լարվածությունն այնքան չէր, որ խանգարեր լավ ելույթ ունենալ: Հույս ունեմ, որ Հայաստանի Օլիմպիական թիմի մյուս մասնակիցները եւս հաջող կմասնակցեն»,- նշել է Մերդինյանը:

 

Նժույգթափերի որակավորման փուլում մարմնամարզիկը ցույց է տվել 4-րդ արդյունքը: Այս տարվա Եվրոպայի չեմպիոնը նշել է, որ չի հասցրել բոլոր ուժեղ մրցակիցներին հետեւել, սակայն հետաքրքրվել է նրանց ելույթներով:

 

«Եթե եզրափակչում հարկ լինի, ռիսկի կգնամ ու ավելի բարդեցված վարժությամբ հանդես կգամ»,- ավելացրել է նա:

 

Նախագծի գործընկեր 

Читайте на 123ru.net