Անկարան ԵՄ-ից կրկին պահանջում է Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկել վիզային ռեժիմը
![Անկարան ԵՄ-ից կրկին պահանջում է Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկել վիզային ռեժիմը](http://gdb.rferl.org/4A0AEE83-7131-4DDC-820F-31C873B56D3D_w800_h450.jpg)
Թուրքիան կրկին հայտարարել է, որ եթե Բրյուսելը չսահմանի Թուրքիայի քաղաքացիների համար վիզայի ազատականացման հստակ ժամկետը, ապա Անկարան կդադարի կատարել միգրանտների հոսքը զսպելու շուրջ պայմանավորվածությունները: Այս մասին այսօր հայտարարել է Եվրամիության հարցերով թուրք նախարար Օմեր Չելիկը:
Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման տապալված փորձին հաջորդած ձերբակալությունների, հետապնդումների, արտակարգ դրության, նախագահի լիազորությունների ընդլայնման և մարդու իրավունքների կոպիտ խախտումների ֆոնին ԵՄ անդամ մի շարք երկրներ Բրյուսելին կոչ են անում դադարեցնել բանակցությունները Եվրամիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցության շուրջ: