Новости по-русски

ՄԱԿ․ Հալեպում անհրաժեշտ է շտապ հումանիտար գործողություն իրականացնել

Սիրիական Հալեպ քաղաքում անհրաժեշտ է անհապաղ վերականգնել ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը, այլապես հետևանքները կարող են կործանիչ լինել երկու միլիոն մարդու համար, հայտարարում է Միացյալ ազգերի կազմակերպությունը:


ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով, քաղաքում բնակվող երեխաները գտնվում են ջրազրկման վտանգի տակ՝ կապված բարձր ջերմաստիճանի և խմելու ջրի պակասի հետ: Քաղաքի ջրամատակարարման և էլեկտրամատակարարման ցանցերը լուրջ վնասներ են կրել այս շաբաթ տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում, մինչդեռ Հալեպում այսօր օրերին օդի ջերմաստիճանը գերազանցում է 40 աստիճանը:

Читайте на 123ru.net