Новости по-русски

Ռուսաստանը կձգտի, որպեսզի Ադրբեջանն ու Հայաստանը գտնեն ղարաբաղյան հակամարտության` փոխադարձ ընդունելի լուծում. Պուտին

Ռուսաստանը կձգտի, որպեսզի Ադրբեջանն ու Հայաստանը գտնեն ղարաբաղյան հակամարտության` փոխադարձ ընդունելի լուծում. Պուտին

Ռուսաստանը կձգտի, որպեսզի Ադրբեջանն ու Հայաստանը գտնեն ղարաբաղյան հակամարտության` փոխադարձ ընդունելի լուծում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը կձգտի, որպեսզի Ադրբեջանն ու Հայաստանը գտնեն ղարաբաղյան հակամարտության` փոխադարձ ընդունելի լուծում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։

Օրերս ՌԴ նախագահը այցելել է Բաքու, որտեղ հանդիպել է Ադրբեջանի և Իրանի առաջնորդներ Իլհամ Ալիևի և Հասան Ռոուհանիի հետ ինչպես եռակողմ, այնպես էլ առանձին` երկկողմ ձևաչափում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՏԱՍՍ–ին։

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` Պուտինը, մասնավորապես, նշել է, որ Ռուսաստանը կձգտի, որպեսզի Ադրբեջանն ու Հայաստանը գտնեն ղարաբաղյան հակամարտության` փոխադարձ ընդունելի լուծում։

«Դուք խոսեցիք Ղարաբաղի մասին։ Այն, իսկապես, խնդիր է, որը մեզ է հասել մեր խորհրդային անցյալից։ Գիտեմ, թե այն որքան սուր հարց է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի համար», – ասել է Պուտինը Ալիևի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք կձգտենք, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը գտնեն այնպիսի լուծում, որը լինի զիջումային, սակայն ընդունելի երկու կողմերի համար, որպեսզի հաղթող լինեն երկու երկրների ժողովուրդները, և երկու պետություններն էլ զգան, որ նրանք այդ բարդ խնդիրը լուծել են` ելնելով այսօրվա և ապագա սերունդների շահերից», – ընդգծել է Պուտինը։

Սանկտ Պետերբուրգում հունիսի 20–ին տեղի է ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը` նվիրված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Հանդիպման արդյունքում ընդունված եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը հաստատել են, որ հետամուտ են ԼՂ շփման գծում իրավիճակի կարգավորմանը։ –0–

Читайте на 123ru.net