Новости по-русски

Մոսկվայում կայանալիք Սարգսյան–Պուտին հանդիպման ընթացքում կքննարկվեն միջազգային և տարածաշրջանային խնդիրներ

Մոսկվայում կայանալիք Սարգսյան–Պուտին հանդիպման ընթացքում կքննարկվեն միջազգային և տարածաշրջանային խնդիրներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի Մոսկվայում կքննարկեն քաղաքական, առևտրա-տնտեսական և հումանիտար ոլորտներում իրականացվող փոխգործակցությանը վերաբերող հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի Մոսկվայում կքննարկեն քաղաքական, առևտրա-տնտեսական և հումանիտար ոլորտներում իրականացվող փոխգործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներ:

Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, Սարգսյանը կայցելի Մոսկվա Պուտինի հրավերով:

«Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել քաղաքական, առևտրա-տնտեսական և մարդասիրական ոլորտներում համագործակցության հիմնական հարցերը, դիտարկել եվրասիական հարթակում ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացումը: Նախատեսվում է, որ մտքեր կփոխանակվեն նաև մի շարք արդիական միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ», - նշել են Կրեմլի մամուլի ծառայությունից: -0-


 

 

 

 

 



Читайте на 123ru.net