Новости по-русски

Նազիկ Ավդալյան. Արեցի այն, ինչին այս պահին պատրաստ էի

Երբ 1,5 տարի առաջ մտա մարզադահլիճ, ավելի մեծ սպասելիքներ ունեի, որ կկարողանամ նորից հին կիլոգրամներս բարձրացնել: Բայց չնախատեսված վնասվածքներ եղան, որոնք խանգարեցին իմ ելույթներին: Դրանց համար շատ եմ ափսոսում:

 

Այսօր արեցի ինձնից կախված ամեն ինչ, որ լավ մասնակցեմ: Պոկում վարժությունում մի քիչ ավելի շատ կարող էի բարձրացնել, բայց այդ կգ-ները ոչինչ էլ չէին որոշի: Կարեւորը հրումն էր, ու հիմա ես 5-րդն եմ խաղերում:

 

Օլիմպիական խաղերի չեմպիոնը ոսկե մեդալ նվաճեց 261 կգ-ով: ԱԱ-ի իմ չեմպիոնական արդյունքը 266 է: Սակայն դրանից հետո շատ տարիներ են անցել, ես երկար ժամանակ բացակայել եմ սպորտից, երեխա եմ ունեցել:

 

Երեխայիս կարոտին դիմանալն ամենադժվարն էր: Բայց երբ ընտանիքդ կողքիդ է ու աջակցում է, շատ ավելի հեշտ է:

 

Օլիմպիական խաղերն իմ երազանքն են եղել, բայց ես այնքանով եմ հպարտ ու երջանիկ, որ ցույց եմ տվել ամենն, ինչին ընդունակ էի: Հետագայում չեմ զղջա, որ կարող էի անել որեւէ բան, բայց չարեցի:

 

Նախագծի գործընկեր 

Читайте на 123ru.net