Новости по-русски

Ռիո-2016. Նազիկ Ավդալյանը գրավեց 5-րդ տեղը

Նա մինչեւ 69 կգ քաշային կարգում երկամարտի 242 կգ արդյունքով ելույթն ավարտել է 5-րդ տեղում:

 

Պոկում վարժության երկու արդյունավետ մոտեցումների արդյունքում Ավդալյանն իրեն է ենթարկել 107 կգ:

 

Հրումում հատկապես գեղեցիկ է ստացվել Ավդալյանի 3-րդ մոտեցումը: Նա ծանրաձողի հետ պարզապես կռիվ է տվել, ու պայքարելով, գլխավերեւում  պահել 135 կգ: Դահլիճում հավաքված ոչ միայն հայ երկրպագուներն էին այդ պահին շունչները պահած ցավում հայ մարզուհու համար:

 

Հաղթողի կոչումը 261 կգ-ով նվաճել է չինուհի Յամնետ Խիանգը:

Նախագծի գործընկեր 

Читайте на 123ru.net