Մխիթարյան. Միայն Ռիոյում պատկերացրի Օլիմպիական խաղերի մաշտաբը
Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում լողորդն ասել է, որ պետք է հետեւություններ անել ու փորձել հետագայում շտկել դրանք:
«Չէի սպասում, որ այդքան մարդիկ կգան ինձ երկրպագելու, շատ շնորհակալ եմ բոլորից, ովքեր տրիբունաներում ու Հայաստանից աջակացում էին ինձ: Նախնական արդյունքներով ես հավակնում էի 47-րդ տեղին, լավ է, որ կարողացա չնահանջել այդ դիրքից»,- ասել է Մխիթարյանը:
Խաղերի մեր դրոշակակիրը խոսել է նաեւ Օլիմպիադայի մասին: Նա խոստովանել է, որ միայն այստեղ՝ Ռիոյում է պատկերացնում Օլիմպիական խաղերի մաշտաբն ու կարեւոր լինելը. «Օլիմպիական խաղերն ամենաուժեղ մրցումներն են ու իրադարձությունը ամբողջ աշխարհում»:
Նախագծի գործընկեր