Արարատ Խանդոյանը կմնա ճաղերի հետևում. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը
Վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլ» մականունով Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի բողոքը։ Նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը Վերաքննիչ դատարանից պահանջել էր բեկանել առաջին ատյանի դատարանի՝ Խանդոյանին երկու ամսով կալանավորելու որոշումը և ազատ արձակել նրան։
«Բնական է՝ հերթական քաղաքական որոշումը, որ դատարանը կայացրեց: Մենք դատավորներ չունենք», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ղարագյոզյանը՝ կարծիք հայտնելով, որ Արարատ Խանդոյանին պատժում են եղբոր գործունեության համար:
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի բնակիչ Արարատ Խանդոյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով: Մասնավորապես՝ Խորենացի փողոցի բողոքի ակցիաների ժամանակ բռնություն գործադրելու, ջարդ կամ հրկիզում իրականացնելու, գույք ոչնչացնելու, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելու կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելու մեջ։ Պաշտպանի պնդմամբ, նախաքննական մարմինը հիմնվում է մի տեսագրության վրա, որտեղ Արարատ Խանդոյանը միայն փորձում է կանխել ոստիկանի կողմից իր գլխին ուղղված հարվածը։
«Տեսանյութում երևում է, որ Արարատ Խանդոյանը խաղաղ հավաքի է մասնակցում և խնդրում է, որ որևէ մեկը քարեր չնետի ոստիկանի վրա», - ասաց Ղարագյոզյանը:
Պաշտպանի պնդմամբ, Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի պես որոշեց ճաղերի հետևում պահել Խանդոյանին՝ հիմնվելով դատախազի այն տեսակետի վրա, թե նա, գտնվելով ազատության մեջ, կխոչընդոտի նախաքննությանը։
Խանդոյանների մայրը՝ Ռիմա Խանդոյանն ու մյուս հարազատները բորբոքված էին դատարանի կայացրած որոշումից:
«Ովքեր որ հերոսներին դարձնում են դավաճան, ովքեր որ անմեղ տեղը բռնում են, դատապարտում են, Աստված ընենց իրանց դատապարտի, որ ես գիտենամ: Իմ էրեխեքն անմեղ են, հերոս էղել են, հերոս էլ կմնան: Էդքան ցավին, էդքան վիրավորվածությանը եթե դիմացել են, սրան էլ կդիմանան», - հայտարարեց Ռիմա Խանդոյանը: