Ծանրամարտի կանանց ընտրանու մարզիչը դժգոհ չէ թիմի ելույթից
«Սոնան լավ արդյունք ցույց տվեց: Մի քանի ամիս առաջ նա երիտասարդների Աշխարհի առաջնությունում 69 կգ-ում էր հանդես եկել, իսկ այստեղ` 75-ում: Կարծում եմ քաշային փոփոխությունն էր պատճառը, որ Օլիմպիական խաղերում պոկումը լիարժեք չկատարեց»,- ասել է Ներսիսյանը:
Մարզիչը նշել է, որ հրում վարժությունում Պողոսյանը գերազանցել է իր լավագույն արդյունքը:
«Եթե ամփոփենք մեր հավաքականի ելույթները, ապա կարող եմ ասել, որ աղջիկներից դժգոհ չեմ: Նազիկ Ավդալյանն ու Սոնա Պողոսյանն օգտագործել են հինգ մոտեցում, պայքարել են մինչեւ վերջ ու, ամենակարեւորը, զերծ են մնացել վնասվածքներից»,- եզրափակել է նա: