Новости по-русски

Սոնա Պողոսյան. Մեծ պատասխանատվություն է ներկայացնել Հայաստանը

Ելույթից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պողոսյանն ասել է, որ ավելի լավ արդյունք էր սպասում, սակայն այդքանը ստացվեց:

 

«Մի փոքր լարվածություն կար, բայց հրում վարժությունում շատ վստահ էի: Մարզումների ժամանակ արդեն 125  կգ բարձրացրել էի, համոզված էի, որ 126-ն էլ կկարողանամ»,- նշել է մարզուհին:

 

Նա խոստովանել է, որ շատ մեծ պատասխանատվություն է 18 տարեկանում  ներկայացնել Հայաստանն Օլիմպիական խաղերում: Ու այդ միտքն իրեն վստահություն էր տալիս.

 

«Մինչեւ խաղերը մասնակցել եմ երիտասարդների ԱԱ-ին, դա ինձ մարզումներից մի քիչ հետ գցեց: Բայց այսքանից էլ եմ գոհ: Հաջորդ Օլիմպիադայում ավելի լավ կմասնակցեմ, փորձը շատ կլինի»:

 

Նախագծի գործընկեր 

Читайте на сайте