Новости по-русски

Մահացել է ՊՊԾ գնդի տարածքի գրավման ժամանակ վիրավորված ոստիկանը

Պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման օրը` հուլիսի 17-ին, հրազենային վերքեր ստացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանն այսօր մահացել է: Այս լուրը «Ազատության» հետ զրույցում հաստատեց Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:


Գագիկ Մկրտչյանը 45 տարեկան էր: Բժիշկները մոտ մեկ ամիս պայքարում էին նրա կյանքը փրկելու համար: Որովայնի շրջանում հրազենային ծանր վիրավորում ստացած ոստիկանը բազմաթիվ վիրահատությունների էր ենթարկվել:

Читайте на сайте