Новости по-русски

Գագիկ Ծառուկյան. Վաղվանից մեր մարզիկները կսկսեն մեդալներ նվաճել

Ծառուկյանը հույս ունի, որ արդեն վաղվանից Հայաստանի թիմին կհաջողվի մեդալներ նվաճել:

 

«Ամբողջ աշխարհի հայերը ձեզ են սպասում: Վերջին 4 տարիների ընթացքում դուք ապացուցել եք ձեր ուժը: Կարեւորն այստեղ մրցահարթակ դուրս գալուց առաջ չլարվեք, տրամադրված ու մարտական լինեք: Եթե հաջողությունն էլ մեզ հետ լինի, մի քանի մեդալ կունենանք»,- մարզիկներին ասել է Ծառուկյանը:

 

ՀԱՕԿ-ի նախագահն անդրադարձել է  նաեւ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանի վնասվածքին: Նա ցավով նշել է, որ մարզիկը զրկվել է մեդալից:

 

«Ամեն ինչ դեռ առջեւում է, մենք գիտենք, որ Օլիմպիական խաղերում հզոր ու ուժեղ մասնակիցներ ունենք: Արդեն վաղվանից ամեն ինչ նորմալ է լինելու ու կարողանալու ենք բոլոր հայերին ուրախացնել մեր նվաճումներով»,- ավելացրել է Ծառուկյանը:

 

Նախագծի գործընկեր 

Читайте на сайте