Новости по-русски

Ռիո-2016. Արամ Ավագյանը չկարողացավ անցնել հաջորդ փուլ

 Ռիո-2016. Արամ Ավագյանը չկարողացավ անցնել հաջորդ փուլ

Նա մինչեւ 56 կգ քաշային կարգում մենամարտել է իռլանդացի Ջոն Կոնլանի հետ: Առհասարակ Իռլանդիան միշտ էլ աչքի է ընկնում իր ուժեղ բռնցքամարտիկներով, ու այս անգամ էլ մրցավարը հենց այս երկրի ներկայացուցչի ձեռքն է բարձրացրել:

 

Մարզիկները հենց մեկնարկից ակտիվ ու դինամիկ պայքար են ցույց տվել: Սակայն Աշխարհի չեմպիոնն առավելություն է ունեցել 3 ռաունդների ընթացքում ու կարողացել է հաղթանակ գրանցել:

 

Այսօր բռնցքամարտիկներից հանդես է գալու նաեւ Հովհաննես Բաչկովը (64 կգ): Նրա մրցակիցը չինացի Հու Քիանքսուն է:

 

Նախագծի գործընկեր 

Читайте на 123ru.net