Սամցխե-Ջավախքի հայաբնակ գյուղը` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղից 10 տարի անց
Երբ սկսվեց Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն Թբիլիսիի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան նավահանգիստ Ջեյհանին միացնող նավթամուղի շինարարությունը և պարզ դարձավ, որ նավթամուղն անցնելու է Սամցխե-Ջավախքի Մոլիթ գյուղի հողատարածքներով, տեղացիներն ուրախացան։