Новости по-русски

Քննարկվել է պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը

Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել ամերիկյան կողմի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության մակարդակը եւ նշել, որ այն հիմնականում կենտրոնացած է ՀՀ ԶՈՒ փոխգործակցելի կարողությունների զարգացմանն աջակցող կոնկրետ նախագծերի շուրջ:

Կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում իրականացվող հիմնական նախագծերին` խաղաղապահ առաքելության զարգացմանը, այս ուղղությամբ Հայաստանի ստանձնած նոր պարտավորություններին, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ձեւավորմանը, պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին եւ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային անվտանգությանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ համանախագահող երկրների դերակատարությունը ԼՂ հակամարտության բանակցային կարգավորման գործընթացում եւ նշել, որ հայկական կողմը չափազանց կարեւորում է Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը` մշտադիտարկման ավելացումն ու հետաքննության մեխանիզմների ներդրումը, որը կանխարգելիչ դեր կունենա եւ պատասխանատվության շրջանակ կսահմանի:

Читайте на 123ru.net