Новости по-русски

Արտերկրում հանդես եկող 16 ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքական

Արտերկրում հանդես եկող 16 ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքական

Օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի երկու հանդիպում:

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի երկու հանդիպում:

Օգոստոսի 31-ին Մլադա Բոլեսլավ քաղաքում կկայանա Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը, իսկ սեպտեմբերի 4-ին Կոպենհագենում՝ 2018թ. Աշխարհի Գավաթի ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.

Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)

Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Վարազդատ Հարոյան, «Փադիդեհ», Իրան

Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա», Կիպրոս

Լևոն Հայրապետյան, «Փայքան», Իրան

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)  

Մարկոս Պիզզելլի, «Ալ Ֆուջեյրահ» (ԱՄԷ)

Արաս Օզբիլիս, «Բեշիքթաշ» (Թուրքիա)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Կառլեն Մկրտչյան, «Անժի» (Ռուսաստան)

Դավիթ Մանոյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)

Արթուր Սարկիսով, «Մորդովիա» (Ռուսաստան)   

Գեղամ Կադիմյան, «Կարպատներ» (Ուկրաինա)

Դավիթ Արշակյան, «Չիկագո Ֆայր» (ԱՄՆ)

Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան) –0–

Читайте на 123ru.net