Новости по-русски

Լրագրողների հագեցած առօրյան ու 24-ժամյա աշխատանքային գրաֆիկը Ռիոյում

Պատահական չէ, որ Ռիոյի խաղերն աչքի են ընկնում ոչ միայն մարզիկների մեծ քանակությամբ, այլ նաեւ լրագրողների: Ռիո են ժամանել մասնակից երկրների մոտ 30 հազար լրագրողներ:

 

ԶԼՄ-ի ներկայացուցիչների դեպքում աշխատանքային գրաֆիկը չափազանց հագեցած է: Հանգստի մասին այստեղ անգամ մտածելը ճոխություն է: Օրը սկսվում ու ավարտվում է աննախադեպ արագությամբ:

 

[[gallery1]]

 

Հսկայական Ռիոյում տեղաշարժվելը բավական բարդ է: Օլիմպիական կառույցներ հասնելու համար ժամեր են անհրաժեշտ: Հագեցած գրաֆիկով ապրում ու խաղերի ընթացքը վայելում է նաեւ Mediamax Sport-ը:

 

Հատկապես, երբ հայ մարզիկներն այսքան ուրախանալու առիթ են տալիս, հոգնածությունը, անքնությունն ու քաղցը ոչինչ են դառնում:

 

[[gallery2]]

 

Մեր ուղեւորությունը Ռիո աստիճանաբար ավարտին է հասնում, ասես մի ամբողջ հավերժություն այստեղ ենք, Հայաստանի հետ անգամ ժամային տարբերությունն ենք հաղթահարել ու մեզ ժամանակավոր կարիոկաներ ենք զգում՝ բնիկ բրազիլացիներ:

 

Հասցրել ենք նաեւ հարմարվել լրագրողների համար կառուցված ավանում՝ արդեն հարազատ դարձած BV 2-ում:

 

Հենց այստեղ ենք խաղերի ընթացքում Mediamax Sport-ի ու ՀԱՕԿ-ի լրագրողներս բնակվում տարբեր երկրներից ժամանակ մեր բազմաթիվ գործընկերների հետ: Այստեղ են նաեւ խաղերի պաշտոնական հեռարձակումն ապահովողները`OBS-ի (Olympic Broadcasting System) մասնագետները:

 

[[gallery3]]

 

Ամբողջ օրվա ու գիշերվա ընթացքում տեղաշարժը մեր ավանում չի դադարում, տարբեր հերթափոխով աշխատող լրագրողներն անընդհատ շարժման մեջ են, նրանք փոխարինում են իրար, մեկնում նկարահանումների, վերադառնում հանգստանալու:

 

Լրագրողների ավանը մշտապես արթուն է: Անգամ այդ հագեցած գրաֆիկի դեպքում ամենազոր լրագրողները հասցնում են առավոտյան շուտ գնալ մարզասրահ, լողավազան կամ էլ երեկոյան համտեսել բրազիլական ամենահայտնի խմիչքներից մեկը՝ Caipirinha-ն, հեռուստացույցով դիտել Ուսեյն Բոլտի հերթական նվաճումը կամ էլ բրազիլական պարեր սովորել:

 

[[gallery4]]

 

Առավոտյան էլ նույն եռանդով ու առանց հոգնածություն զգալու շտապում ենք խոհանոց: Ամենատարբեր լեզուներով խոսակցություններին առաջին իսկ օրվանից սովորել ենք, բոլորն այստեղ ժպտում են իրար, bom dia (բարի օր) ու obrigada (շնորհակալություն) ասում:

 

Մի բան հաստատ է, անպայման կարոտելու ենք այս ամենը, մեր հագեցած առօրյան, օլիմպիական շունչը, առավոտյան միօրինակ նախաճաշերն ու մեր մարզիկների նվիրած հաղթական պահերը:

 

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան

 

Նախագծի գործընկեր 

Читайте на 123ru.net