Новости по-русски

Շահեն Հարությունյանը դադարեցրեց հացադուլը

«Արժեքների հեղափոխության» գործով դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ դադարեցնում է հացադուլը:


«Եռօրյա հացադուլի մեջ էի՝ ի աջակցություն Հայաստանի բոլոր քաղբանտարկյալների ու Դավիթ Սանասարյանի: Քիչ առաջ Դավիթ Սանասարյանն ազատ արձակվեց, ինչպես նաև մի քանի օր առաջ ազատ են արձակվել Արմեն Մարտիրոսյանը ու մի քանի քաղաքացիներ: Պահանջիս կեսը, կարելի է ասել, իրագործվել է, իսկ Հայաստանի բոլոր քաղբանտարկյալների ազատության համար ես իմ պայքարն ավելի ուժեղ ձևով կշարունակեմ», - Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Շահեն Հարությունյանը: 

Читайте на сайте