Новости по-русски

Գարեգին Երկրորդը շնորհավորանքներ է ստանում ծննդյան օրվա առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ ծննդյան 65-ամյակի կապակցությամբ: 


Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, շնորհավորական ուղերձում ասված է.


«Ի սրտե շնորհավորում եմ Ձերդ Սրբությանը ծննդյան 65-ամյակի առթիվ:

Բարձր գնահատանքի է արժանի Ձեր ավանդը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առավել զորացման, պետություն-եկեղեցի կապերի զարգացման, աշխարհասփյուռ հայությանը մայր հայրենիքի շուրջ առավել համախմբման, համահայկական կարևորագույն ծրագրերի իրականացման և եկեղեցաշինության ասպարեզում»:


Ծննդյան առթիվ Գարեգին Երկրորդին շնորհավորական ուղերձ է հղել նաևԱզգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ այսօր Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին Գարեգին Երկրորդի հովվախետությամբ ավելի հզորացած շարունակում է իր ազգապահպան առաքելությունը: 


«Վստահ եմ, որ հետայսու էլ Ձեր աստվածահաճո ջանքերն ու հայրապետականհոգածությունը սատար կլինեն մեր ժողովրդին` նրա առաջընթացի ու հզորացման ճանապարհին», - ասված է ուղերձում: 

Читайте на сайте