Новости по-русски

Անկարան շարունակում է Ղրիմը ճանաչել որպես Ուկրաինայի տարածք․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում երեկ վերահաստատել է, որ Անկարան շարունակում է Ղրիմը ճանաչել որպես Ուկրաինայի տարածք: Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքիան չի փոխել Ուկրաինայի անկախության ու տարածքային ամբողջականության վերաբերյալ իր դիրքորոշումը»:


Էրդողանը հավելել է, որ Թուրքիան չի ճանաչի «Ղրիմի բռնակցումը» և կշարունակի «ամեն կերպ» աջակցել Ղրիմի թաթարներին: 

Читайте на сайте