Բախումներ Վրաստանի արևմուտքում
Անցած գիշեր բախումներ են տեղի ունեցել Վրաստանի արևմուտքում գտնվող Սամտրեդիա քաղաքի ոստիկանական վարչության շենքի մոտ: Ոստիկանների հետ հակամարտության մեջ են մտել Վրաստանում մարիխուանայի օգտագործման կողմնակիցներ հանդիսացող «Սպիտակ շարժում» երիտասարդական նախաձեռնության անդամները:
Ցույցի մասնակիցները լուսաձայնային նռնակներ են նետել ոստիկանության բաժանմունքի ուղղությամբ, ինչպես նաև սպիտակ յուղաներկով ներկել են ոստիկանության պարեկային ծառայության մեքենաներից մի քանիսը: Բախումների պատճառը Սամտրեդիայի 22 -ամյա բնակիչ Դեմուր Ստուրուայի մահն էր: Ակտիվիստները պնդում են, որ նա ինքնասպան էր եղել ոստիկանության գործադրած ճնշումների հետևանքով: