Новости по-русски

Վրաստանի վարչապետը Մարնեուլիում հանդիպել է ադրբեջանցի ընտրողների հետ

«Վրաստանի բազմազգ բնույթը  մեր երկրի հարստությունն է», - երեկ, առավելապես ադրբեջանցիներով բնակեցված Մարնեուլիի շրջանում անցկացված նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:


«Մարնեուլին հարուստ շրջան է: Վրաստանի հարստությունը հենց Մարնեուլիի նման բազմազգ և բազմազան շրջաններն են: Մենք պետք է պահպանենք տարբեր կրոնական ու ազգային խմբեր ներկայացնող մեր քաղաքացիների միջև առկա եղբայրական հարաբերությունները, համագործակցության մթնոլորտը: Այդ մարդիկ, թեև տարբեր ազգերի ու մշակույթների ներկայացուցիչներ են, այնուհանդերձ, վրացական պետականության բաղկացուցիչ մասն են հանդիսանում», - հայտարարել է Կվիրիկաշվիլին:


Այցի ընթացքում Վրաստանի վարչապետը  Մարնեուլիի ընտրողներին է ներկայացրել իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով այստեղ առաջադրված երկու թեկնածուներին` Ռուսլան Հաջիևին և Թամազ Նեվերիանիին:

Читайте на сайте