Новости по-русски

Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող` Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովին դատապարտեց ցմահ ազատազրկման։


«Ազատության» հարցին, թե որտե՞ղ է ռուս զինծառայողը կրելու պատիժը, Պերմյակովի պաշտպան Էդվարդ Աղաջանյանը պատասխանեց. - «Նշված հարցին պետք է անդրադառնար մեղադրողն իր մեղադրական ճառում, ինքը նույնպես չանդրադարձավ, այդ իսկ պատճառով, պաշտոնական կողմն իր ճառում չանդրադարձավ՝ մտածելով, որ դատարանն իր դատավճռում այդ հարցին կանդրադառնա։ Բայց, ինչպես բոլորս տեսանք, դատարանն էլ շրջանցեց այդ հարցը, և այս պահի դրությամբ պաշտպանական կողմի համար էլ է անհասկանալի, թե Պերմյակովը որտեղ է կրելու իր պատիժը»։


 


Մանրամասներն՝ այսօր ավելի ուշ

Читайте на 123ru.net