Новости по-русски

ՀՀ ԱԳՆ–ն ստուգում է Իտալիայում երկրաշարժի հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիների առկայությունը

ՀՀ ԱԳՆ–ն ստուգում է Իտալիայում երկրաշարժի հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիների առկայությունը

ՀՀ ԱԳՆ–ն ստուգում է Իտալիայում գրանցված երկրաշարժից տուժածների թվում ՀՀ քաղաքացիների առկայությունը։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳՆ–ն ստուգում է Իտալիայում գրանցված երկրաշարժից տուժածների թվում ՀՀ քաղաքացիների առկայությունը, հաղորդում է«Նովոստի–Արմենիա»  գործակալությունը` հղում անելով ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանին։

Օգոստոսի 24-ին տեղական ժամանակով ժամը 05.36-ին (Գրինվիչի ժամանակով` 01.36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իտալիայի տարածքում: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: 

Երկրաշարժի հետևանքով ավերվել են շենքեր, ճանապարհներ, կամուրջներ։ Պաշտոնական իշխանությունների տվյալներով` փլատակների տակ մարդիկ կան։ –0–

Читайте на 123ru.net