Новости по-русски

Հայաստանի թիմի ընդլայնված կազմում ընդգրկվել են 26 ֆուտբոլիստներ

Հայաստանի թիմի ընդլայնված կազմում ընդգրկվել են 26 ֆուտբոլիստներ

Իսկ սեպտեմբերի 4-ին հայ ֆուտբոլիստները Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում  2018 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին խաղում մրցելու են Դանիայի դեմ:

Հայաստանի հավաքականն օգոստոսի 28-29-ը ուսումնամարզական հավաք է անցկացնելու Ֆուտբոլի ակադեմիայում:

Թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրապարակել է ազգային հավաքականի ընդլայնված կազմը, որում ընդգրկված են 26 ֆուտբոլիստներ: Նրանցից երկու հանդիպումներին մասնակցելու համար կնտրվեն 23-ը: 

Դարպասապահներ՝ Արսեն Բեգլարյան, Անատոլի Այվազով, Գոռ Մանուկյան:

Պաշտպաններ՝ Գաել Անդոնյան, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Լեւոն Հայրապետյան, Հրայր Մկոյան, Արտակ Եդիգարյան, Գեւորգ Հովհաննիսյան:                              

Կիսապաշտպաններ՝ Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզզելլի, Արաս Օզբիլիս, Գոռ Մալաքյան, Կառլեն Մկրտչյան, Դավիթ Մանոյան, Գեւորգ Ղազարյան, Զավեն Բադոյան, Դավիթ Հակոբյան, Պետրոս Ավետիսյան:

Հարձակվողներ՝ Արթուր Սարկիսով, Գեղամ Կադիմյան, Դավիթ Արշակյան, Ռուսլան Կորյան, Վարդան Պողոսյան:

Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների մեծամասնությունն ազգային թիմին կմիանա արդեն Չեխիայում:

Читайте на 123ru.net