ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ժամանել է Անկարա
![ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ժամանել է Անկարա](http://gdb.rferl.org/535F6B0A-7291-428E-82C1-4C4848F6D116_w800_h450.jpg)
Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը ժամանել է Անկարա։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Բայդենն այսօր բարդ բանակցություններ կունենա Թուրքիայի իշխանությունների հետ։
ԱՄՆ փոխնախագահը կհանդիպի թուրքական խորհրդարանի խոսնակ Իսմայիլ Կահրամանին, վարչապետ Բինալի Յըլդըրըմին և նախագահ Ռեջեփ Էրդողանին։ Հանդիպումների օրակարգում են սիրիական հակամարտության կարգավորման և Թուրքիայում քրդական խնդիրները։
Ըստ ՏԱՍՍ-ի, բանակցությունների օրակարգում է նաև ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում բնակվող մահմեդական քարոզիչ, Թուրքիայում զինված հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը: