Новости по-русски

Հարձակում Քաբուլի Ամերիկյան համալսարանի վրա

Այսօր երեկոյան զինված անձինք հարձակում են գործել Քաբուլի Ամերիկյան համալսարանի վրա, հայտնում է  BBC-ն:


Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հատուկ նշանակության զորքերը հսկողություն են սահմանել դեպքի վայրում: Հինգ մարդ հոսպիտալացվել է:


Սա այս ամսվա ընթացքում համալսարանի կամ դրա անձնակազմի թիրախավորման երկրորդ դեպքն է: Reuters-ի հաղորդմամբ՝ մեկ ամերիկացի և մեկ ավստրալացի դասախոսներ շարունակում են անհայտ կորած մնալ օգոստոսի 7-ից՝ զենքի կիրառման սպառնալիքով առևանգումից հետո:

Читайте на 123ru.net