Новости по-русски

Կարգավորիչ. SAS Group-ի արտադրամասում խախտումները վերացվել են

Կարգավորիչ. SAS Group-ի արտադրամասում խախտումները վերացվել են

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Սաս-Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասում ստուգումների ընթացքում հայտնաբերել էր խախտումներ՝ դրանց վերացման համար ժամկետ սահմանելով օգոստոսի 15-ը:

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգում է իրականացրել «Սաս-Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող աղցանի արտադրամասում՝ բացահայտելու նպատակով նախկին ստուգմամբ հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ 2016 թվականի օգոստոսի 2-ի «Արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցնելու, արտադրանքի իրացումն արգելելու, օգտահանելու կամ ոչնչացնելու մասին» որոշման պահանջների կատարման փաստը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Սաս Գրուպ»-ի աղցաններում վտանգավոր մանրէներ են հայտնաբերվել>>

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Սաս-Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող արտադարամասում ստուգումների ընթացքում հայտնաբերել էր խախտումներ՝ դրանց վերացման համար ժամկետ սահմանելով օգոստոսի 15-ը:

Նկատի ունենալով, որ ընկերությունը կատարել է ծառայության հանձնարարականները, այդ թվում` թողարկելով փորձնական արտադրանք և ներկայացնելով այն լաբորատոր փորձաքննության, կասեցված արտադրատեսակների արտադրությունը համապատասխանեցրել է Մաքսային Միության ՏԿ 021/2011-ով, ՏԿ 033/2013-ով եւ 034/2013-ով սահմանված պահանջներին, ծառայության պետի որոշմամբ վերացվել է սահմանված կասեցումն ու իրացման արգելքը:–0–

Читайте на 123ru.net