Новости по-русски

Եղիշե Պետրոսյանը՝ երևանյան վերջին դեպքերի մասին․«Եթե հիմա էլ դասեր չքաղվեն, կլինի ավելի սարսափելի բան»

Ճանաչված երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանում ժողովրդին կեղեքում են, ինչի հետևանքով մարդիկ փախչում են երկրից:


«Ազատության» հետ զրույցում Պետրոսյանը, ով հանրահայատ «Արձագանք» խմբի հիմնադիրներից է, պատմեց, թե ինչու որոշեց միանալ Խորենացի փողոցում և Ազատության հրապարակում ի պաշտպանություն «Սասնա ծռեր»-ի տեղի ունեցող բողոքի ակցիաներին:


Եղիշե Պետրոսյան- Ինձ թվում է՝ մեր հանրապետությունում ամեն մի անհատ քաջ գիտակցում է, թե ինչը բերեց հասցրեց սրան: Բերեց էս տարիների՝ երկրի անշնորք կառավարումը, բերեց ամենաթողությունը, բերեց էն անելանելի վիճակի պատկերացումը, որ ոչինչ հնարավոր չի մեր երկրում փոխել ուղղակի զուտ ընտրությամբ կամ բողոքով և այլն: Սպասելի էր, որ էսպիսի բան կլինի: Եթե հիմա էլ դասեր չքաղվեն, կլինի ավելի սարսափելի բան:


Հարցազրույցն ամբղջությամբ՝ տեսանյութում   




​ 


     

Читайте на 123ru.net