Новости по-русски

Հունգարիան երկրորդ արգելապատը կկառուցի միգրանտների հոսքից պաշտպանվելու համար

Հունգարիան մտադիր է Սերբիայի հետ սահմանին երկրորդ արգելապատը կառուցել միգրանտների հոսքը կանխելու նպատակով:


Վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ երկրորդ պատնեշը պետք է երկիրը պաշտպանի միգրանտների հոսքից, եթե Թուրքիան փոխի իր միգրացիոն քաղաքականությունը: Նոր պաշտպանական համակարգը կառուցվելու է արդեն գոյություն ունեցող արգելապատի երկարությամբ:


Օգոստոսին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան հրաժարվելու է հետևել փախստականների հարցով ձեռք բերված պայմանավորվածություններին, եթե Եվրամիությունը չվերացնի Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը մինչև այս տարվա հոկտեմբեր:


 

Читайте на 123ru.net