Новости по-русски

ՍԱՊԾ. «Սաս Գրուպ»-ում հայտնաբերված խախտումները վերացվել են

ՍԱՊԾ. «Սաս Գրուպ»-ում հայտնաբերված խախտումները վերացվել են

«Սաս Գրուպ»-ի արտադրամասում վերացվել են ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) հայտնաբերած խախտումները:

ՍԱՊԾ տարածած հաղորդագրության համաձայն՝ ընկերությանը պատկանող աղցանի արտադրամասում իրականացվել է ստուգում՝ բացահայտելու նախկին ստուգմամբ հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ օգոստոսի 2-ի «Արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցնելու, արտադրանքի իրացումն արգելելու, օգտահանելու կամ ոչնչացնելու մասին» որոշման պահանջների կատարման փաստը:

«Նկատի ունենալով, որ ընկերությունը կատարել է ծառայության հանձնարարականները, այդ թվում` թողարկելով փորձնական արտադրանք եւ ներկայացնելով այն լաբորատոր փորձաքննության, կասեցված արտադրատեսակների արտադրությունը համապատասխանեցրել է Մաքսային Միության ՏԿ 021/2011-ով սահմանված պահանջներին, ծառայության պետի որոշմամբ` վերացվել է սահմանված կասեցումն ու իրացման արգելքը»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ՍԱՊԾ-ն «Սաս Գրուպ»-ին պատկանող արտադրամասում ստուգումների ընթացքում հայտնաբերել էր խախտումներ՝ դրանց վերացման համար ժամկետ սահմանելով օգոստոսի 15-ը:

Читайте на 123ru.net