Новости по-русски

ՀՀ վարչապետը դիմավորել և շնորհավորել է հայ օլիմպիականներին

ՀՀ վարչապետը դիմավորել և շնորհավորել է հայ օլիմպիականներին

ՀՀ վարչապետը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ռիոյի 31-րդ ամառային օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի հավաքականի անդամներին:

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ռիոյի 31-րդ ամառային օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի հավաքականի անդամներին, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

«Կառավարության ղեկավարը ջերմորեն շնորհավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, արծաթե մեդալակիրներ ըմբիշ Միհրան Հարությունյանին, ծանրամարտիկներ Սիմոն Մարտիորսյանին ու Գոռ Մինասյանին և շնորհակալություն հայտնել նրանց՝ Ռիո-2016-ում Հայաստանի և հայ ժողովրդի պատիվը բարձր պահելու համար», - նշվում է հաղորդագրության մեջ:

Կառավարության ղեկավարը մարզիկներին մաղթել է նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: 

Հայ օլիմպիականներին դիմավորելու էին եկել հազարավոր երկրպագուներ Հայաստանի տարբեր մարզերից: Դիմավորման արարողությունը եզրափակվել է շքեղ հրավառությամբ: -0-

Читайте на 123ru.net