Новости по-русски

Հարությունյան. Տեսնելով բոլորի ջերմ վերաբերմունքը՝ չեմ կարող հեռանալ սպորտից

Հարությունյան. Տեսնելով բոլորի ջերմ վերաբերմունքը՝ չեմ կարող հեռանալ սպորտից

Վերջապես հայրենիք էին վերադարձել մեր օլիմպիական մեդալակիրները՝ անսահման ուրախություն ու հպարտություն պարգեւելով ողջ հայ ժողովրդին:

 

Երկրպագուները շատ ջերմ էին ու ոգեւորված: Այդ ամենը փոխանցվեց նաեւ բոլոր մարզիկներին:

 

Հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, որից մրցավարները Ռիոյում պարզապես խլել են ոսկե մեդալը, տեսնելով այդ ամենը, այսպես արձագանքեց.

 

«Անչափ մեծ սեր եմ զգում, իսկ դա ամենակարեւորն է: Այնքան մարդիկ են եկել, անբացատրելի զգացողություններ ունեմ: Այս ամենը տեսնելով՝ հենց այնպես սպորտից չեմ կարող հեռանալ: Բոլորից անչափ շնորհակալ եմ»,- ասել է նա:

 

ՀԱՕԿ-ի նախագահ Գագաիկ Ծառուկյանն էլ, ինչպես խոստացել էր, օդանավակայանում Հարությունյանին պարգեւատրեց ոսկե մեդալով: Նրա ու հայերի համար Օլիմպիական չեմպիոնը հենց Հարությունյանն է:

 

Ավելի վաղ, ըմբիշը հայտարարել էր, որ հիասթափված է ու ցանկանում է թողնել ըմբշամարտը:

 

 

Читайте на 123ru.net