ՀՀԿ-ն և ՔԴԿ-ն Գյումրիի ՏԻՄ ընտրություններում հանդես կգան «Բալասանյան» դաշինքով
![ՀՀԿ-ն և ՔԴԿ-ն Գյումրիի ՏԻՄ ընտրություններում հանդես կգան «Բալասանյան» դաշինքով](http://gdb.rferl.org/40EF05EC-02F5-4A73-8418-F7008028EE46_w800_h450.jpg)
Թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողով ամենամեծ ընտրական ցուցակը ներկայացվեց իշխող Հանրապետականի և ՔԴԿ-ի մասնակցությամբ ձևավորված նախընտրական դաշինքի կողմից: Դաշինքը կրում է «Բալասանյան» անվանումը:
Ցուցակում ներկայացված է օրենքով թույլատրելի՝ առավելագուն թվաքանակով մասնակից՝ 99 մարդ: Քաղաքապետի թեկնածուն գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանն է, իսկ ցուցակում ընդգրկված մյուս մասնակիցները կպայքարեն ավագանու 33 տեղերի համար:
Մինչ այժմ Գյումրիի ՏԻՄ ընտրություններում առաջադրվել են նաև «Ալյանս», ՔՊ, ԲՀԿ, «Գալա» և «Գյումրեցու ոգի» կուսակցությունները: