Новости по-русски

Սլովակիայի վարչապետ․ Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու ժամանակն է

Սլովակիայի վարչապետ․ Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու ժամանակն է

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրուցի ընթացքում, հայտարարել է, որ եկել է Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցները չեղարկելու ժամանակը:

Ներկայումս Սլովակիան հերթագայության կարգով նախագահում է Եվրոպական միությունում: Հաջորդ շաբաթ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում նախատեսված է Եվրամիության արտաքին գործոց նախարարների համաժողովի անցկացումը: Վարչապետ Ֆիցոն Կենտրոնական Եվրոպայի այն եզակի ղեկավարներից է, ովքեր ընդդիմանում են Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների երկարաձգմանը:

Եվրոպական միությունը Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել, ի պատասխան 2014 թվականի մարտին Ռուսաստանի կողմից Ղրիմի գրավման: Պատժամիջոցները մի քանի անգամ երկարաձգվել են, դրանց հերթական ժամկետը լրանալու է 2017 թվականի հունվարի վերջին:

Սլովակիան Ռուսաստանից ներմուծում է գազ և նավթ, ինչպես նաև՝ միջուկային վառելիք երկու ատոմակայանի համար: Պատժամիջոցները չեղարկելու կողմնակից են նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը:

Читайте на 123ru.net