Новости по-русски

Իրանը չի հրաժարվի նավթի շուկայում դիրքերը վերականգնելու մտադրությունից

Իրանը չի հրաժարվի նավթի շուկայում դիրքերը վերականգնելու մտադրությունից

Իրանի նավթարդյունաբերության նախարար Ալի Զանգանեհը հայտարարել է, որ իր երկիրը կհամագործակցի նավթ արտահանող պետությունների կազմակերպության՝ OPEC-ի հետ, վառելիքի գների կայունացման հարցում, սակայն իր սեփական շահը չի զոհաբերի և չի հրաժարվի տարիներ տևած տնտեսական պատժամիջոցների ընթացքում նվազած արդյունահանումը բարձրացնելու և միջազգային շուկայում կորցրած դիրքերը վերականգնելու մտադրությունից:

Տնտեսական պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանը կրկնապատկել է նավթի արտահանումը՝ այն հասցնելով օրական 2 միլիոն 700 հազար բարելի: Ընդհանուր արդյունահանումը հասել է օրական 3 միլիոն 600 հազար բարելի, ինչն ընդամենը 400 հազար բարելով է քիչ պատժամիջոցների սահմանումից առաջ գրանցված ցուցանիշից:

Читайте на 123ru.net