ԶՈւ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս
![ԶՈւ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս](http://gdb.rferl.org/B48AB7AB-4F13-4730-B7F8-EB4DC83969EF_cx0_cy7_cw0_w800_h450.jpg)
ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2016թ. պլանի համաձայն, օգոստոսի 23-ից 27-ը Բելառուսի Հանրապետությունում անցկացվող «Անխախտ եղբայրություն-2016» համատեղ խաղաղապահ զորավարժության ակտիվ փուլին մասնակցելու համար Բելառուսի Հանրապետություն է մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը:
ՊՆ հաղորդմամբ, զորավարժության ավարտից հետո, օգոստոսի 28-ից 30-ը, տեղի կունենա ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնական այցը Բելառուսի Հանրապետություն: