Օգոստոսի 29-ից կդադարեցվի ավտոբուսային թիվ 34 երթուղու շահագործումը
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը տեղեկացնում է, որ, ներքաղաքային ավտոբուսային թիվ 34 երթուղին սպասարկող «Կարեն 96» ընկերության գործունեությունը կասեցնելու մասին դատարանի վճռով պայմանավորված, օգոստոսի 29-ից դադարեցվում է նշված երթուղու շահագործումը: