Վենետիկի կինոփառատոնին ընդառաջ ձեռնարկվել են անվտանգության աննախադեպ միջոցառումներ
![Վենետիկի կինոփառատոնին ընդառաջ ձեռնարկվել են անվտանգության աննախադեպ միջոցառումներ](http://gdb.rferl.org/8D308E06-2811-4ED1-9017-CA20D7ADEA1A_cx0_cy29_cw50_w800_h450.jpg)
Եվրոպայում իրականացված ահաբեկչական հարձակումները ստիպել են Վենետիկի 72-րդ կինոփառատոնի կազմակերպիչներին ձեռնարկել անվտանգության աննախադեպ միջոցառումներ:
«Հստակ և լուրջ հսկողություն է իրականացվելու ողջ տարածքում», - հայտարարել է փառատոնի տնօրեն Ալբերտո Բարբերան:
Հեղինակավոր այս կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե առյուծին» այս տարի հավակնող շուրջ երկու տասնյակ ռեժիսորների թվում են Էմիր Կուստուրիցան, Անա Լիլի Ամիրպուրը, Թոմ Ֆորդն ու Վիմ Վենդերսը: