Новости по-русски

Հալեպում իրանցի գեներալ է զոհվել

Իրանի պետական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Հալեպի մերձակայքում ընթացող կատաղի մարտերի ընթացքում իրանական զինված ուժերի պաշտոնաթող գեներալ է զոհվել:


Խոսքը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպա Ահմադ Ղոլամիի մասին է:


Իրանական պաշտոնական լրատվամիջոցները, սակայն  պնդում են, որ Ղոլամին Սիրիա էր մեկնել որպես կամավոր և սիրիական կառավարական զորքերի կազմում էր ընդգրկված զինվորական խորհրդականի կարգավիճակով:


Արևմտյան աղբյուրները պնդում են, որ վերջին տարիներին Սիրիայում կառավարական զորքերի կողմից մարտնչող հարյուրավոր իրանցիներ են զոհվել և վիրավորվել:

Читайте на сайте